Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2010

Տաղանդավոր վիրաբույժի 80-ամյա հոբելյանը

Տաղանդավոր վիրաբույժի 80-ամյա հոբելյանը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքի լսարանը հյուրընկալել էր հանրապետության վիրաբուժության էլիտան ներկայացնող բժիշկ-գ իտնականներին:

 

Օրվա հանդիսավորությունն ակնհայտ էր: Ամեն ինչ կատարվում էր հաղորդելու համար այն հաճելի տրամադրությունը, որ այդ օրը թևածում էր հիվանդանոցում:

 

Նրանք նշելու էին արդեն կյանքի 80 տարիների սահմանագիծն անցած, վիրաբուժության նորագ ույն մեթոդներ ներդրած ու դրանք հմտորեն կիրառող, գիտագործնական, մանկավարժական, գիտական կադրերի պատրաստման կեսդարյա գործունեության ճանապարհ անցած ՀՀ բժշկական և ՌԴ բնական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս, գիտության ու արվեստների ասպետի պատվավոր կոչմանն արժանացած գիտնականի` պրոֆեսոր ՎԻԿՏՈՐ ԹԱԴԵՎՈՍԻ ԱՓՈՅԱՆԻ ծննդյան հոբելյանը:

 

Հանդիսավոր հավաքի բացման խոսքում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գարիկ Գրիգ որյանը հավուր պատշաճի գ նահատելով հոբելյարի ծառայությունները վիրաբուժության զարգ ացման գ ործում, ուղերձի հետ մեկտեղ նրան հանձնեց կենտրոնի պատվավոր հուշամեդալը և պատվոգիրը: 

 

Հոբելյարի կյանքի և գ ործունեության մասին զեկուցող` երկրորդ վիրաբուժական ամբիոնի վարիչ, դոցենտ Ս.Ստեփանյանը մասնավորապես նշեց, որ Վ.Ափոյանը 1953-ին գ երազանցությամբ ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտը, աշխատանքային գ ործունեությունը սկսել է Լիպեցկի մարզի շրջանային հիվանդանոցներից մեկում` որպես միակ վիրաբույժ: Վերադառնալով Հայաստան` մինչև 1960թ. ա

շխատել է Ալավերդու քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում: Լենինգ րադում անցած մասնագ իտացումից հետո Վ.Ափոյանը մրցույթով ընտրվում և աշխատանքի է անցնում Մոսկվայի բժիշկների կատարելագ ործման կենտրոնական ինստիտուտի կլինիկական վիրաբուժության երկրորդ ամբիոնում` աշակերտելով նշանավոր վիրաբույժներ Բ.Կ.Օսիպովին, Վ.Լ.Մանևիչին, Ի.Բ.Ռոզանովին: 1964-ին պաշտպանել է թեկնածուական թեզը: Արդեն բ.գ .թ. Վ.Ափոյանը, աշխատելով բժիշկների կատարելագ ործման Երևանի ինստիտուտում` ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի կլինիկայում, անցավ կրտսեր գիտաշխատողից մինչև բժշկական գիտությունների դոկտոր (1971թ.), պրոֆեսոր գիտական ուղին: 1979-1998թթ. ղեկավարել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի վիրաբուժության ամբիոնը, այնուհետև զբաղեցրել ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը: Մեծ է նրա ծառայությունը վիրաբուժական նորագ ույն մեթոդներ մշակելու, գործնականում դրանք ներդնելու, երիտասարդ կադրերին իր հարուստ փորձը փոխանցելու գ ործում: Վ.Ափոյանի վիրաբուժական գործունեությունը աչքի է ընկնում համարձակ, փորձառու, նորարարական մոտեցումների կիրառմամբ, բարդ խնդիրների արդյունավետ լուծումների բազմազանությամբ: Նա լայն մասշտաբի վիրաբույժ է: Գործունեությունն ընդգ րկում է կրծքավանդակի, ստամոքսի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի, ներզատական գ եղձերի վիրաբուժության ասպարեզները: Ակնհայտ են նրա մշակած մեթոդները թոքի թարախային ախտահարումների, գործնական առողջապահության մեջ առաջինը միասթենիայի և բրոնխային ասթմայի վիրաբուժական մեթոդներ կիրառելու գործում: Նրա կատարած` սրտից էխինակոկի բշտի, ինչպես նաև թոքերից էխինակոկի բշտերի միաժամանակյա հեռացման վիրահատությունները բացառիկ էին և առաջինը ոչ միայն Հայաստանում: Դեռ երիտասարդ տարիներից նրան ուղեկցել է «հիվանդին չի կարելի դիտել որպես եկամտի աղբյուր» հավատամքը:

 

Շնորհալի, անաչառ բժիշկ-գիտնականը 22 տարի շարունակ ղեկավարել է նաև ԵՊԲՀ-ի վիրաբուժական մասնագիտությունների գծով թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության ու գիտական աստիճաններ շնորհող խորհուրդը: Նրա գրչին են պատկանում շուրջ 200 գիտական աշխատանքներ, հայերեն լեզվով բժշկական բուհերի ուսանողների համար հրատարակած վիրաբուժական հիվանդությունների դասագիրքը, աճուկային ճողվածքների պլաստիկ վիրաբուժությանը նվիրված մենագ րությունը:

 

Այդ օրը 80-ամյա, բայց դեռևս ակտիվ գործող, տաղանդավոր, առաջատար վիրաբույժին շուրջ 2 տասնյակ գ րավոր ու բանավոր ուղերձներ հղելուց բացի, հանձնեցին բնական գիտությունների Եվրոպիայի ակադեմիայի ակադեմիկոսի դիպլոմն ու հուշամեդալը:

 

Հանրապետության բժշկագ իտության զարգացմանը նպաստելու, բնակչության առողջության պահպանման գործում ցուցաբերած անմնացորդ նվիրումի, երկարամյա անբասիր աշխատանքի, վիրաբուժական բարձրորակ կադրեր պատրաստելու համար ակադեմիկոս Վ.Ափոյանը պարգևատրվեց ՀՀ ԱՆ ոսկե մեդալով և շնորհակալագրով:

 

Իր եզրափակիչ խոսքում Վ.Ափոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարարությանն ու

«Արմենիա» բժշկական կենտրոնի ղեկավարությանը իր գ ործունեությունը բարձր գնահատելու, գործընկերներին` ջերմ վերաբերմունքի և բարի մաղթանքների համար: Հոբելյարն առանձնահատուկ երախտագիտության զգացումով շնորհակալություն հայտնեց իրեն բուժող գործընկերներին, որոնց շնորհիվ` ինչպես նա ասաց. «Ես այստեղ կանգնած եմ»:

Հեղինակ. Պրոֆեսոր Մարտունի Մուրադյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ